Կանխատեսումներ
Մարդն ու Լուսինը
Հին ժամանակներից Լուսինը խորհրդանշում է կանացի սկիզբը: Ոչ ավանդական բժշկության ջատագովները փորձում են համոզել, որ Լուսնի փուլերը էական ազդեցություն ունեն կանանց օրգանիզմի ու առողջության վրա:
Հակաբեղմնավորիչների ստեղծումից շատ առաջ կանայք անցանկալի հղիությունից պաշտպանվել են` կողմնորոշվելով Լուսնով: Այն ժանանակ դեռևս նկատել էին, որ նվազող Լուսնի ժամանակ հղիանալու հավանականությունը հավասարվում է զրոյի: Դրան հակառակ, Լուսնի աճմանը զուգահեռ, հատկապես լիալուսնի ժամանակ մեծանում է հղիանալու հավանականությունը:
Ժամանակակից հետազոտողներից շատերը համոզված են, որ կանանց վրա հատուկ ազդեցություն է ունենում լուսնային փուլի համընկնումը: Այդ տեսության համաձայն` հղիանալու հավանականությունը խիստ մեծ է լուսնային օրացույցով օրվա ու ծննդյան օրվա համընկնման ժամանակ: Ասենք, եթե կինը ծնվել է լուսնային օրացույցի 6-րդ լուսնային օրը (առաջին օրը լիալուսնի օրն է համարվում), ապա ամեն անգամ, երբ լուսինը գտնվում է այդ փուլում (իսկ դա տեղի է ունենում ամիսը մեկ անգամ) հղիանալու համար բարենպաստ շրջան է սկսվում:
Մեծ է հավանականությունը նաև, երբ լուսնային փուլը համընկնում է ձվազատման հետ:
Լուսինը ոչ միայն կարող է նպաստել հղիանալուն, այլև կարգավորել դաշտանային ցիկլը: Որպեսզի այն կարգավորվի, այսինքն` դաշտանը լինի միևնույն օրը, օգտակար է մի քանի ամիս «լուսնահարվելը», այսինքն` բաց երկնքի տակ, լուսնի լույսի ներքո քնելը:
Լուսինը ոչ միայն մարդու վերարտադրողական ֆունկցիայի, այլև օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա է ազդում:
Լուսնի փուլերը
Լուսնի փուլեր են կոչվում լուսնի տարբեր աստիճանի լուսավորվածությունը. յուրաքանչյուր փուլ տևում է 7,4-7,5 օր: Այդ փուլերը սովորաբար սկսում ենք հաշվել նորալուսնից սկսած:
Առաջին փուլը կոչվում է նորալուսնի փուլ, երկրորդը` առաջին քառորդ, երրորդը` նաև լիալուսին, չորրորդը` չորրորդ կամ վերջին քառորդ:
Լուսնային առաջին փուլը սկսվում է նորալուսնից. առաջին 2 օրը լուսինը երկնակամարում չի երևում: Այս փուլում մարդը թույլ է, օրգանիզմի էներգետիկ պաշարները` նվազագույն: Տուժում է իմունիտետը, չեն բացառվում սխալներն ու բացթողումները: Անբացատրելի երկյուղներ են առաջանում, ճնշվածություն, վարքի խանգարումներ, դեպրեսիա: Սակայն այս վիճակն իր առավելություններն ունի. օրգանիզմը նախորդած ողջ լուսնային ամսվա բեռն այս փուլում թոթափում է:
Դրանից հետո երկնքում հայտնվում է նրբիկ մահակը ու կարելի է ազատորեն շունչ առնել: Ուժերի հասունացման շրջան է: Այս փուլում օրգանիզմն ասես իր երիտասարդությունն է ապրում ու կրկին աճում է ու զարգանում, տրամադրվում արտաքինից ստացվող էներգիայի սպառման: Լուսինն այս փուլում խնայում է ուժերն ու գրեթե չի ծախսում:
Առաջին փուլում մարդը հատկապես ակտիվ է: Սակայն առողջության տեսանկյունից այն այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ քրոնիկ հիվանդությունների սրման ժամանակաշրջան է: Լուսնի աճի հետ մենք ավելի ուժեղ ենք դառնում, ասես նախապատրասվում ենք մեծ իրադարձությունների ու հաղթանակների: Լուսնային փուլերի հերթագայման ժամանակ պետք լինել ուշադիր ու զգոն թե՛ սեփական անձի և թե՛ շրջապատի նկատմամբ: Նման օրերին ավելի կոնֆլիկտային ենք դառնում և նվազ հավասարակշռված: Ուժգնանում է աշխարհընկալման զգացմունքային սրությունը:
Լուսնի առաջին փուլը նպատակահարմար է առողջարարական պրոցեդուրաների համար: Աճող լուսնի ժամանակ սրտի աշխատանքը հաճախանում է, գրգռվում է կենտրոնական նյարդային համակարգը, մարդը լավատեսությամբ է համակվում և ուժերի հոսք է զգում: Այս շրջանում ուժգնանում է ընդունվող դեղերի ազդեցությունը , բնականաբար, մեծանում է և դեղորայքի հետևանքների հավանականությունը:Ուստի նորալուսնի ժամանակ խորհուրդ է տրվում առողջարարական համալիր պրոցեդուրաներ սկսել: Տհաճ զգացողություն կարող է լինել արյան ցածր ճնշում ունեցողների մոտ, իսկ լիալուսնի ժամանակ ճնշման տատանումներ կարող են ունենալ բարձր ճնշում ունեցողները:
Լուսնի երկրորդ փուլը սկսվում է այն ժամանակ, երբ լուսնի լուսավորված հատվածը սկավառակի ուղիղ կեսն է զբաղեցնում: Մենք այս փուլում դառնում ենք ուժեղ, ակտիվ ու էմոցիոնալ: Կենսական ուժերն աստիճանաբար մոտենում են գագաթնակետին: Դրանք բավականաչափ են, հոգնածություն դեռևս չկա, ու մարդն ունակ է շատ բաների: Սակայն այս փուլում է, որ սուր հիվանդություններ կարող են առաջանալ,նյարդային համակարգը խիստ լարված է: Այս փուլում դժվար է սթրեսները հաղթահարելը: Հնարավորինս պետք է սահմանափակել զգացմունքայնությունը, հուզումներն ու լարվածությունը: Նվազեցրեք կամ բացառեք այդ վիճակին նպաստող խթանիչները, ինչպիսիք են ալկոհոլը, ծխախոտը, նյարդային իրավիճակն աշխատանքում և տանը:
Լիալուսնի ժամանակ կնոջ օրգանիզմում ակտիվ ճարպակուտակում է տեղի ունենում, ուստի, գիրանալու հակում ունեցողներին առաջարկվում է լիալուսնի նախօրեին բեռնաթափման օր նշանակել: Հիշեք` այս փուլում վայելած մեկ կոնֆետն անգամ վերածվում է լրացուցիչ կգ-ի: Այս շրջանում մեծ է նաև թունավորվելու հավանականությունը:
Նվազող լուսնի ժամանակ, ընդհակառակը, ուժերի անկում է լինում, առաջանում է թուլության զգացում, արյան ցածր ճնշում, օրգանիզմում բոլոր գործընթացները դանդաղում են: Այս շրջանում խորհուրդ է տրվում ազատվել ամեն ավելորդ բանից, օրինակ` մաշկի ու մարսողական տրակտի խարամներից:
Հիշեք նաև տատական խորհրդի մասին, որ նվազող լուսնի ժամանակ չի կարելի մազերն ու եղունգները կտրել: Այս ամենը նկատի ունենալով` պետք է հասկանալ, թե ինքներդ ինչի եք ձգտում: Եթե ցանկանում եք, որ եղունգներն ու մազերն արագ աճեն, ուրեմն պետք է դրանք կտրել մինչ լիալուսնի փուլը, քանի դեռ այն աճում է: Իսկ եթե ցանկանում եք ամրացնել մազարմատներն ու եղունգները, մանիկյուրով ու մազերի սանրվածքով զբաղվեք լիալուսնից հետո, երբ այն սկսում է նվազել:
Ամեն ինչ ազդում է ամեն ինչի վրա, ու եթե մարդն ապրում է որսալով տիեզերական ներդաշնակությունն ու ինքն էլ ներդաշնակելով դրան, ուրեմն նա և՛ առողջ է, և՛ երջանիկ:
Այս կտվածքով եթե դիտարկենք, ապա հայտնի է, որ կանայք մեծ ներուժով են օժտված, քանի որ ավելի զգայուն են հոգով և զարգացած ինտուիցիայով: Ի՞նչ է ինտուիցիան. այն տիեզերքից բնության մասին գաղտնի իրական տեղեկությունը ստանալու ունակություն է: Կանայք օժտված են այդ ոչ երկրային հատկությամբ, ու եթե վստահում են ներքին ձայնին կամ ինտուիցիային, ապա այն երբեք մեզ հուսախաբ չի անում: Հաստատված է, որ կանանց վրա մեծ ազդեցություն են ունենում լուսնային ռիթմերը: Աստղագիտության մեջ լուսինը կանացի էներգետիկայի մոլորակն է: Աստվածաշնչում լուսինը հիշատակվում է որպես տիեզերական ժամացույց:
Մենք այժմ ապրում ենք արեգակնային օրացույցով: Այդ լուսատուն արական, առնական կոշտ ու չոր էներգետիկայով է օժտված: Իսկ կանանց սեղանին պետք է նաև լուսնային օրացույց լինի:
Ամեն ամիս լուսինը 4 փուլ է անցնում ու այդ փուլերից կախված ` մեր օրգանիզմի էներգետիկ վիճակը, կենսունակությունն ու ակտիվությունը փոփոխվում է:
Առաջին փուլում Լուսինն ասես իր երիտասարդությունն է ապրում. մեծանում է, հասունանում, ուժ կուտակում: Այդ փուլում հարկավոր է լիարժեք սնվել ու ապագայի պլաններ կազմել: Երկրորդ փուլում կենսական ուժերն իրենց հասունացման գագաթնակետին են հասնում: Երկրոդ փուլն ավարտվում է լիալուսնով, երբ դժվարանում է ինքնավերահսկումը: Իզուր չէ, որ շատ ֆիլմերում նկարագրվող բարդ իրադարձությունների ցուցադրմանը նախորդում է խոշոր պլանի լուսնի պատկերը: Վտանգավոր իրավիճակները բացառելու համար փորձեք լիալուսնի ժամանակ խուսափել բազմամարդ տեղերից և ուղևորություններից: Ասվածը հատկապես վերաբերում է տղամարդկանց:
Երրորդ փուլում օրգանիզմը տրամադրվում է արարելուն և ունակ է շատ բանի: Բաց մի թողեք այդ հնարավորությունը: Չորրորդ փուլում էներգիան նվազ է, ամեն ինչ ասես ձեռքից թափվում է: Սակայն այդ ժամանակ էլ հոգեկան ուժերն են բացվում, գալիս է իմաստնությունը: Լուսնի փուլից փուլ անցման օրերը սթրեսային են:
Լուսնային օրերի բնույթը մեծապես ազդում է մեր վարքի վրա, և լուսնային օրացույցը կհուշի, թե երբ կարելի է նոր գործ ձեռնարկել:
Կարելի է այս գիտելիքներն անտեսել, սակայն կարելի է նաև կիրառել դրանք: Ընտրությունը մերն է :
Կարդացեք նաև
Տարվա հովանավոր կենդանին անպայման ունենում է իր ազդեցությունը տարվա վրա՝ ուժեղացնելով որոշ ոլորտներ և թուլացնելով այլք։ 2016 թվականի խորհրդանիշը մեզ խոստանում է բազում դրական էմոցիաներ՝ գրեթե բոլոր գործերում...
ԽՈՅԵՐ
2015 թվականին, հատկապես դրա առաջին կեսին, Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները: Հնարավոր...
Այծին համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Սրանք այս տարվա հիմնական տրամադրությունն են ստեղծում: 2015թ.-ը դա այն տարրն է, որում ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին: Այդ պատճառով...
TakeMeBack.to կայքը ստեղծվել է՝ ցույց տալու համար, թե ինչ է կատարվել այն օրը, երբ Դուք ծնվել եք։ Դրա համար անհրաժեշտ է նշել ծննդյան օրը, ամիսը և տարին, գրում է...
Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...
2014թ.-ը Կապույտ փայտե Ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ իրադարձություններ են մեզ սպասվում և ինչպե՞ս է հարկավոր այն դիմավորել...
Ռոադ Այլենդի հիվանդանոցի վիրաբույժները հաշվարկել են, որ սրտի վիրահատությունների հաջողությունը կախված է լուսնի շրջափուլից, գրում է The Daily Mail-ը...
Ամերիկացի վիրաբույժների նախորդ շաբաթ արած հայտարարությունը վկայում է, որ լիալուսինն, իրոք, ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա...
Խոյեր
2013 թ. ձմեռային ժամանակահատվածում հարկ է լրացնել վիտամինների պակասը: Օրվա սննդակարգում, ինչքան հնարավոր է, ավելացնել մրգերի և թարմ բանջարեղենի օգտագործումը...
Ըստ չինական օրացույցի, 2013 թվականը Սև ջրային օձի տարին է և տարվա գլխավոր խորհրդանիշը օձն է` փոփոխական, անկայուն: Օձի տարին իր իրավունքների մեջ կմտնի 2013թ-ի փետրվարի 10-ին և «կթագավորի» մինչև 2014-ի հունվարի 31-ը...
Ժամեր անց Վիշապին փոխարինելու կգա Օձը, որի նշանը չինական հորոսկոպի մեջ առանձնանում է իր յուրահատկությամբ: Արևմտյան Եվրոպայում օձը համարվում է խելքի և մտքի խորհրդանիշ, ուստի այդ տարում ծնված երեխաները սովորաբար առանձնանում են իրենց...
Օձի տարին մեզ չի տա այնքան էներգիա, որքան նախորդ` Վիշապի տարին: Դրա փոխարեն 2013 թ. մեզ կդարձնի ավելի զգույշ և շրջահայաց: Մենք կսկսենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր առողջությանը, ավելի հետևողական լինել ինքներս մեր հանդեպ: Եվ դա մեզ կազատի շատ...
Բրիտանացի օդերևութաբանները կանխատեսում են, որ 2013թվականը կընդգրկվի եղանակային հետազոտությունների պատմության ընթացքում ամենատաք տարիների տասնյակում, որը հաշվվում է 1850թ.-ից սկսած, հայտնում է Взгляд-ը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն